Ալեքսանդր Արզումանյանը ՀԱԿ-ին կոչ է արել չմատնանշել իրեն` որտեղ, ում հետ և ինչպես պայքարի իշխանությունների դեմ

Ալեքսանդր Արզումանյանը ՀԱԿ-ին կոչ է արել չմատնանշել իրեն` որտեղ, ում հետ և ինչպես պայքարի իշխանությունների դեմ

PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության անդամ և Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Ազրումանյանը կտրուկ ձևով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչներին կոչ է արել չմատնանշել իրեն, թե որտեղ, ում հետ և ինչպես պայքարի իշխանությունների դեմ: «Ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ լինել»,- հայտնել է Արզումանյանը Ազատության հրապարակում Քաղաքացիական ֆորումի շրջանակում քաղաքական քննարկման ժամանակ` ի պատասխան ՀԱԿ-ի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանի խոսքերին այն մասին, որ բոլոր ընդդիմադիրները պետք է Կոնգրեսի հետ միասին լինեն Ազատության հրապարակում: Այս կապակցությամբ Արզումանյանը նկատել է, որ ՀՅ Դաշնակցությունը նույնպես կարող է հանրահավաքներ անցկացնել, սակայն ինքը չի միանում դրանց, քանի որ չի կիսում նրանց գաղափարական հայացքները:

«Որքան մարդ` այդքան էլ կարծիք»,- ընդգծել է Արզումանյանը` հավելելով, որ հակառակ դեպքում ժողովուրդը հոտի է վերածվում: Նա նկատել է, որ այդ ամենն իրեն հիշեցնում է խորհրդային ժամանակները:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---