Երևանում բացվեց «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը»22 հոկտեմբերի 2011 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 22-ին "Մոսկվա" կինոթատրոնում բացվեց «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը»: Այն բացեց ռուս հայտնի թատերագիր Յուրի Էնտինը: Նա ասաց, որ փառատոներ չի սիրում և որպես մասնակից է եկել այս փատոնին: Փառատոնի հյուր, լատվիացի հայտնի դերասան Իվար Կալնինշը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և հույս հայտնեց, որ շատ հետաքրքիր մարդկանց կհանդիպի և նոր ընկերներ ձեռք կբերի: Ռուսական հայտնի "Երալաշ" կինոամսագրի հեղինակ Բորիս Գրաչևսկին էլ իր հերթին ասաց, որ բացառիկ փառատոն է երևանյան փառատոնը և չնայած այն փոքր է, բայց անչափ ջերմ մթնոլորտ ունի: «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը» շարունակվելու է մինչև հոկտեմբերի 26-ը: Փառատոնին մասնակցում են 35 երկրից 98 ֆիլմ: Այս տարի այն ներկայանալու է նոր ծրագրերով: UNICEF-ի հայաստանյան գրասենյակի կողմից կներկայացվի All by kids և «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրերը: Բացի դրանից Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից 3-ական երեխա մասանկցելու են վարպետության դասընթացի և նկարահանելու են անիմացիոն ֆիլմ: Ֆիլմը ցուցադրվելու է փառատոնի փակմանը:Նոր ծրագրերի թվում է լինելու նաև «Ճապոնիայի օր Հայաստանում» և «Դու մենակ չես… միասին կհաղթենք» ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կոզլովը անվճար վիրահատություններ կանի: Նախատեսված են հայտնի դերասան Իվար Կալնինշի և թատերագիր Յուրի Էնտինի ստեղծագործական երեկոները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |