ԼԵՈՆԻԴ ԿՈՒՉՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՈՐ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԸ «ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՆԵՐ» ԿՍՏԵՂԾԵՆ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻԱՆԱԿՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ19 օգոստոսի 2000 - 21:22 AMT PanARMENIAN.Net - 19.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահների` օգոստոսի 18-ին Յալթայում կայացած հանդիպման արդյունքերը ամփոփելիս, Լեոնիդ Կուչման, բնութագրելով հայ-ուկրաինական հարաբերությունների ներկայիս վիճակը, «հաճելի գործոն է անվանել այն փաստը, որ 1999-ից ի վեր ապրանքափոխանակումը երկու պետությունների միջեւ ունի զարգացման դրական միտումներ»:Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը, Կուչման հայտնել է նաեւ, որ հոկտեմբերին նախատեսված է Հայաստանի վարչապետի այցը Ուկրաինա, որի ընթացքում կստորագրվի 2000-2009 թթ-ի տնտեսական համագործակցության մասին միջպետական պայմանագիր: Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ հայ-ուկրաինական երկկողմ տնտեսական հարաբերություններում հեռանկարային է հանդիսանում կոոպերատիվ կապերի վերականգնումը նոր սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ ուկրաինական ավանդական ապրանքների վերադարձը հայկական շուկա: Նա հայտարարել է նաեւ, որ տրանսպորտային նոր մայրուղիները, այդ թվում Իլյիչովսկ-Փոթի միջազգային լաստանավային հաղորդակցումը «լավ հեռանկաներ» կստեղծի հայ-ուկրաինական համագործակցության զարգացման համար: --0-- Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |