ՀՀ ԱԳՆ ղեկավար. Այսօր Ռուսաստանը Հայաստանում առաջին ներդրողն է

ՀՀ ԱԳՆ ղեկավար. Այսօր Ռուսաստանը Հայաստանում առաջին ներդրողն է

PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանը Հայաստանում առաջին ներդրողն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը “Ինտերֆաքսին” տված հարցազրույցում Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցի առիթով: Նրա խոսքով, ներդրումների ծավալը կազմում է շուրջ 3 մլրդ դոլար: “Ռուսաստանը Հայաստանի առաջին տնտեսական գործընկերն է, ինչպես նաև հայկական արտադրանքի իրացման գլխավոր շուկան”,- ասել է Էդվարդ Նալբանդյանը և հավելել, որ Հայաստանում են գործում են 1400 ռուսական ձեռնարկություններ: Միաժամանակ նա նշել է, որ առևտրային հարաբերությունների ծավալով Ռուսաստանի նաև թիվ մեկ գործընկերն է:

Անդրադառնալով նրան, թե կան արդյոք ինչ-որ չլուծված հարաբերություններ երկկողմանի հարաբերություններում, Էդվարդ Նալբանդյանն ասել է. “Ես չէի ասի, որ մեր միջև կան խնդիրներ: Հաշվի առնելով հարաբերությունների հսկայական ծավալը` իհարկե, կարող են լինել: Բայց դրանք այնպես են որոշվում, ինչպես պետք է որոշվեն դաշնակիցների միջև”,- ասել է նա, հաղորդում է INTERFAX.RU-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---