«Չենք լռելու» նախաձեռնությունը դժգոհ է հայկական հեռուստաեթերից, որով երկրաշարժի մասին ոչինչ չհաղորդեցին23 հոկտեմբերի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության համախոհները հայտնում են, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը` զգացվելով Երևանում, իրական խուճապ է առաջացրել բարձրահարկ շենքերում: Բնակչության մեջ, ավանդույթի համաձայն, լուրեր են տարածվել սպասվող նոր ցնցումների մասին: Մայրաքաղաքի տարբեր շրջաններում մարդիկ դուրս են եկել փողոց և հավաքվել բակերում: Նրանք անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, և որտեղ է երկրաշարժի էպիկենտրոնը: «Հայրենի հեռուստաընկերություններն էլ, այդ տեղեկատվությունը (թեկուզ` վազող տողով) հաղորդելու փոխարեն, իրենց ամենօրյա աղբն են ցուցադրում` ձև բռնելով, թե ոչինչ տեղի չի ունենում: «Չենք լռելու»-ն անկազմակերպվածության այս օրինակը դիտարկում է որպես հայկական հեռուստաընկերությունների` պահի հրամայականին դիմակայելու անկարողության ցայտուն արտացոլում: Փաստորեն, պարզվեց, որ եթերային աղբը միակ չարիքը չէ...»,- նշված է նախաձեռնության հայտարարության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |