Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը 1:2 հաշվով զիջել է Հունաստանի հավաքականին23 հոկտեմբերի 2011 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականն անցկացրել է Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ հանդիպումը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականը հանդիպեց Հունաստանի հավաքականի հետ: Հյուրերը հաշիվը բացեցին 4-րդ րոպեին, գնդակն Ալբերտ Օհանյանի դարպասն ուղարկեց Հունաստանի հավաքականի ավագ Գիորգոս Կատիդիսը: Հույներին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստների ջանքերն արդյունք տվեցին միայն 77-րդ րոպեին. այս ընտրական մրցաշարում իր երրորդ գոլն իրացրեց Հովհաննես Հովհաննիսյանը: Սակայն ընդամենը մեկ րոպե անց Հունաստանի հավաքականը կրկին առաջ անցավ հաշվում, գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Անաստասիոս Բակասետասը: Մնացած ժամանակում թիմերի կազմակերպած գրոհներն իրենց նպատակին չհասան, և խաղն ավարտվեց հույների հաղթանակով` 2:1: Այս խմբի երկրորդ խաղում Սլովակիան նվազագույն հաշվով հաղթել է Անդորրային, 4-րդ րոպեին գոլ է իրացրել Ֆիլիպ Օրշուլան: 10-րդ խմբում 6 միավորով առջևում է Հունաստանի հավաքականը, Հայաստանն ու Սլովակիան 3-ական միավոր ունեն: Ընտրական մրցաշարի վերջին խաղերում Հայաստանն իր ուժերը կչափի Անդորրայի, իսկ Հունաստանը` Սլովակիայի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |