Google-ը ցանկանում է գնել Yahoo!-ն![]() 24 հոկտեմբերի 2011 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Google ընկերությունը սկսել է բանակցությունները միջնորդների հետ Yahoo! Ինտերնետ պորտալի հնարավոր ձեռքբերման համար։ Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղում կատարելով The Wall Street Journal-ի աղբյուրին։ Աղբյուրը հայտնել է, որ վերջնական որոշումն այն մասին, որ Google-ը կդառնա Yahoo!-ի գնորդների թեկնածուներից մեկը, դեռ չի ընդունվել և չի բացառվում, որ բանակցություններն անարդյունք լինեն։ Աղբյուրը նաև նշել է, որ Google-ին առաջին հերթին հետաքրքրում է Yahoo!-ի էջերում գովազդների վաճառքը։ 2011-ի սեպտեմբերից սկսեցին տարածվել Yahoo!-ի հնարավոր վաճառքի մասին լուրերը։ Նախնական թեկնածուները, որոնք ցանկանում են գնել այն Alibaba չինական ընկերությունն է և Microsoft-ը։ Yahoo!-ի վաճառքի պատճառներից մեկը դժգոհությունն է ընկերության արդյունքներից։ Ըստ ComScore-ի, տվյալների Google-ը որոնողական համակարգերի շուկայում ԱՄՆ-ում 65%-ով առաջատարի դիրքում է, իսկ Yahoo!-ն ընդամենը 15,5% է կազմում ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |