Գարնանը սպասվում է կարտոֆիլի կրկնակի թանկացում

Գարնանը սպասվում է կարտոֆիլի կրկնակի թանկացում

PanARMENIAN.Net - 2012թ. գարնանը սպասվում է կարտոֆիլի կրկնակի թանկացում, որը կկազմի 350-400 դրամ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը: Ըստ նրա, դրա գլխավոր պատճառը ամառային երաշտն է, որի պատճառով կորցրեցինք կարտոֆիլի բերքի 40 տոկոսը:

«Կլինի նույնքան կարտոֆիլ, որքան նախորդ տարի»,-հավելել է նա:

Ինչ վերաբերում է ծիրանի բերքին, ապա, ըստ Բերբերյանի, այն կազմել է 30-35 հազար տոննա, որը 50 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի:

Ընդ որում, բերքի հիմնական մասը, ըստ նրա, հավաքվել է Արարատի մարզում (20-25 հազար տոննա): Մյուս մարզերում բերքը տուժեց կարկուտից:

Աճ է գրանցվել խնձորի և դեղձի արտադրության ոլորտում, իսկ խաղողը 20-30 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի:

4  24.10.11 - Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---