Հրաչյա Բերբերյան. Միայն շուկան ցույց կտա գյուղատնտեսական արտադրանքի իրական ծավալները

Հրաչյա Բերբերյան. Միայն շուկան ցույց կտա գյուղատնտեսական արտադրանքի իրական ծավալները

PanARMENIAN.Net - Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը մեղադրել է գյուղական համայնքների ղեկավարներին և Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալները չափազանցնելու մեջ։ «Շուկան է միայն ցուցադրում է արտադրանքի իրական ծավալները»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա։

Բերբերյանը մասնավորապես չի համաձայնվել գյուղատնտեսության նախարարության պնդման հետ կարտոֆիլի լավ բերքի մասին, հայտարարելով, որ երաշտի պատճառով կորուստները կազմել են 40 տոկոս և տարեսկզբին սպասվում է կարտոֆիլի թանկացում։ Նա նաև հեգնանքով նշել է, թեև ծիրանի բերքը կազմել է 30-35 տոննա, սակայն հավանաբար պաշտոնապես կհայտարարվի 48 հազար տոննայի մասին։

Բերբերյանը նաև հայտարարել է, որ չնայած գյուղատնտեսության ոլորտին աջակցելու մասին ՀՀ նախագահի ցուցումներին, դա չի արվում։ «Դրա համար պատասխանատու անձինք չեն զբաղվում այդ հարցով»,- ասել է նա։

Բերբերյանը նաև անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես գյուղատնտեսական կորպորատիվների ստեղծմանը, հայտարարելով, որ առանց օրենսդրական բազայի չի կարելի բարեփոխումներ իրականացնել։

4  24.10.11 - Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---