Հայաստանի շախմատի հավաքականը հոկտեմբերի 24-ին մեկնարկում է համաշխարհային պատանեկան օլիմպիադայում

Հայաստանի շախմատի հավաքականը հոկտեմբերի 24-ին մեկնարկում է համաշխարհային պատանեկան օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը թուրքական Իզմիր քաղաքում սկսում է իր ելույթները մինչև 16 տարեկանների համաշխարհային պատանեկան օլիմպիադայում։ Մրցաշարն ավարտվելու է հոկտեմբերի 31-ին։

Հայաստանի հավաքականի կազմում Թուրքիա են մեկնել միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը և Զոհրակ Ապրեսյանը, գլխավոր մարզիչ Արսեն Եղիազարյանը։

1998-ին և 2010-ին Հայաստանի հավաքականն արդեն դարձել է օլիմպիադայի հաղթող։ 2010-ին օլիմպիադայի հաղթողներ են դարձել Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը։

Օլիմպիադայում նաև հանդես են գալու Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Չեխիայի, Շվեյցարիայի, Մալազիայի, Վրաստանի, Սլովակիայի, Մոլդովայի, Սիրիայի, Անգլիայի, Շոտլանդիայի, Ադրբեջանի, Քենիայի, Ղրղզստանի, Թունիսի հավաքականները, իսկ Թուրքիայի, ՀԱՀ-ի և ԱՄԷ-ի հավաքականները ներկայացվել են մի քանի թիմերով։

Պարտիաները տեղի են ունենալու 24-27-ին և 29-31-ին ու սկսվելու են Երևանի ժամանակով 12։00-ն և 18։00-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---