Երկու մեքենա է շրջվել. մեկի վարորդը մահացել է

Երկու մեքենա է շրջվել. մեկի վարորդը մահացել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Բավրա ճանապարհի 136-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը` 19-ամյա Բենիամին Սարգսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Իսկ այսօր ժամը 01.45-ի սահմաններում, Գյումրիի օդանավակայանի բանավանում շրջվել է «Հոնդա-Սթրիմ» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

2 դեպքերով էլ կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---