Սերժ Սարգսյան. Մենք գոհ ենք Ռուսաստանի հետ առկա քաղաքական երկխոսության մակարդակից![]() 24 հոկտեմբերի 2011 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը գտնվում է պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում, հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, նախագահները երկկողմ հանդիպում են ունեցել, որտեղ քննարկել են երկկողմ փոխգործակցության հարցերը էկոնոմիկայի, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, տարածաշրջանային համաժողովներում, մասնավորապես ՀԱՊԿ-ում, համատեղ գործունեության տարբեր ասպեկտները: Ողջունելով Սարգսյանին՝ Մեդվեդևը նշել է, որ այս այցը խորհրդանշում է ռազմավարական գործընկերության հարաբերությունները, որոնք առկա են Ռուսաստանի ու Հայաստանի միջև: «Այս տարին, անշուշտ, կարևոր է մեր հարաբերությունների պատմության մեջ, քանի որ նշանավորվեց մի շարք կարևոր որոշումներով, որոնք վերաբերում են մեր երկրների միջև բազմաբովանդակ ու դաշնակցային փոխգործակցությանը»: Իր հերթին Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահին ընդունելության համար, նշել է, որ ուրախ է, որ մեծ պայմանագիր է կնքվել հումանիտար ոլորտում: « Մենք գոհ ենք Ռուսաստանի հետ առկա քաղաքական երկխոսության մակարդակից: Վատ չեն զարգանում մեր տնտեսական հարաբերությունները: Անկախ ճգնաժամից, մենք ունենք ապրանքաշրջանառության, ներդրումների ամենամյա աճ, իսկ կիսաշրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար դա շատ-շատ կարևոր է»,-ասել է նա: Այցի շրջանակներում նախագահը նաև հանդիպել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի, Պետդումայի խոսանկ Բորիս Գռիզլովի, Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Իսկ այսօր առավոտյան Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդացել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, որտեղ նրան շնրոհվել է համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում, նա հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |