Նախնական տվյալներով Թուրքիայում երկրաշարժից տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ չկան![]() 24 հոկտեմբերի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ոչ պաշտոնական տվյալների համաձայն Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Հոկտեմբերի 23-ին ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ զոհվել է 500-1000 մարդ: Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Թուրքիային իրենց աջակցությունն են առաջարկել նաև Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեյցարիան, Հայաստանն ու Հունաստանը, ինչպես նաև Իսրայելը, որի հետ հարաբերությունները վատթարացել են 2010թ. «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպից հետո: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |