Եմենի նախագահը համաձայնվել է իշխանությունը հանձնել ՄԱԿ-ի առաջարկած պայմաններով![]() 24 հոկտեմբերի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը ողջունել է ՄԱԿ ԱԽ բանաձևը երկրում իշխանությունը փոխանցելու մասին: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով պաշտոնական ԶԼՄ-ներին: Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի ընդունած բանաձևը նախատեսում է պայմանավորվածություն Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախաձեռնության հիման վրա, որի համաձայն Սալեհը պետք է խաղաղ հանձնի իշխանությունն անձեռնմխելիության երաշխիքների դիմաց: Փաստաթուղթը ընդունվել է միաձայն: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է SABA գործակալությունը, նախագահը «պատրաստակամություն է հայտնել նստելու բանակցությունների սեղանի շուրջ ընդդիմության ներկայացուցիչների հետ, որքան հնարավոր է արագ ստորագրել GCC նախաձեռնությունն ու արտահերթ ընտրություններ անցկացնել»: Ավելի վաղ նախագահը երեք անգամ հայտարարել է Խորհրդի նախաձեռնությունը ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն, ամեն անգամ վերջին պահին հրաժարվել է: Սալեհը ղեկավարում է Եմենը 1978թ.: 2011թ. հունվարից երկրում շարունակվում է ապստամբությունը նրա կառավարման դեմ, որին միացել է նաև բանակի մի մասը: Այդ ընթացքում զոհվել է մի քանի հարյուրից մինչր 1,5000 մարդ, իսկ Սալեհի դեմ մահափորձ է կատարվել՝ նա մի քանի ամիս բուժվել է Սաուդյան Արաբիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |