ՀԿԵ-ն փոփոխություններ կկատարի մի շարք գնացքների չվացուցակում

ՀԿԵ-ն փոփոխություններ կկատարի մի շարք գնացքների չվացուցակում

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում աշնանային-գարնանային աշխատանքի անցնելու և տեղական ուղևորափոխադրումների օպտիմալացման նպատակով հոկտեմբերի 30-ից փոփոխվում է մի շարք գնացքների չվացուցակը: Ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի որոշման համաձայն, փոխվեցին Երևան-Թբիլիսի-Երևան, Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արարատ-Երևան գնացքների չվացուցակները:

Վերականգնված է նաև Գյումրի-Վանաձոր-Գյումրի մերձքաղաքային էլեկտրագնացքի աշխատանքը, իսկ Սևան-Ալմաստ-Սևան էլեկտրագնացքը հոկտեմբերի 30-ից գործելու է Հրազդան-Ալմաստ-Սևան ուղիով, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---