ԱՄՆ-ն ետ է կանչել իր դեսպանին Սիրիայից

PanARMENIAN.Net - Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը ետ է կանչվել հայրենիք, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Արևմուտքի այլ երկրների դիվանագետներին:

Ֆորդի մեկնումը բացատրվում է անվտանգության նկատառումներով: Իբր սպառնալիք կա նրա կյանքին կապված վերջին ամիսներին զանգվածային բախումների հետ կառավարական զորքերի ու ընդդիմության միջև: Ավելի լիարժեք բացատրություններ պետդեպարտամենտից դեռ չեն ստացվել:

Սիրիան գրեթե յոթ ամիս է ապրում է չդադարող հակակառավարական բողոքների պայմաններում: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է երեք հազարը: Ընդդիմությունը պահանջում է Բաշար Ասադի հրաժարականը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---