Երևանում մեկնարկեց Տոսկանայի շաբաթը

PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 24-ին Երևանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում մեկնարկեց Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթը: Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին նշեց, որ Տոսկանայի շաբաթվա մեկնարկը դա իրադարձությունների շղթայի մի մասն է կազմելու:

Տոսկանայի նահանգի Բանյո ա Ռիպոլի քաղաքի քաղաքապետ Լուչիանո Բարտոլինին նշեց, որ այս ծրագիրը Հայաստանում միայն սկիզբն է: Շաբաթով կսկսվեն նոր ծրագրեր, տուրիզմի, ռեստավրացիայի, գյուղատնտեսության ոլորտի հայ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան վերապատրաստվել Իտալիայում և այլն: Նա նաև շեշտեց, որ այժմ Իտալիայում հրատարակվել են Հայաստանի մասին պատմող բազմաթիվ գրքեր:

Կենտրոնում ցուցադրվում է ծագումով հայ աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Շերի (Շերլին Սարգսյան) հագուստները, որոնք նա կրել է 1999թ-ին Ֆրանկո Ձեֆիրելիի «Թեյ Մուսոլինիի հետ» ֆիլմում: Ներկայացված են 8 տարբեր ոճերի հագուստներ:

Երևանում Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթը կազմակերպել է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը Երևանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի հետ համատեղ: Այն կայանալու է հոկտեմբերի 24-28-ը: Միջոցառումների շրջանակներում սպասվում է Վենետիկում բեմադրված «Արարատ» բեմադրության ներկայացումը, ռեստավրատորի դասընթացներ և այլն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---