Ռումին քաղաքապետերը կայցելեն Հայաստան![]() 24 հոկտեմբերի 2011 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է ռումին քաղաքապետերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև Վրդ. Հակոբյանը և Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը: Դեսպան Համլետ Գասպարյանը ռումին քաղաքապետերին ներկայացրել է այն կարևորությունը, որ Հայաստանի կառավարությունը տալիս է գործընկեր երկրների հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը: Հայաստանի դեսպանը նշել է, որ նման հորիզոնական կապերը նպաստում են տարածքների և համայնքների միջև տեղական ինքնակառավարման, մշակույթի և կրթության ոլորտներում փորձի փոխանակմանը, զբոսաշրջության և տեղական արտադրության ոլորտներում համատեղ ծրագրերի խթանմանը: Ռումինական կողմն իր հերթին նշել է, որ Ռումինիան, որը բավականին հարուստ փորձ է կուտակել ապակենտրոնացված մակարդակով համագործակցության բնագավառում, հետաքրքրված է Հայաստանի հետ նմանօրինակ կապեր հաստատելու գործում` մասնավորապես հաշվի առնելով Ռումինիայում հայոց դարավոր ներկայությունն ու թողած հարուստ մշակութային ժառանգությունը, որոնց միջոցով հնարավոր է խթանել տեղական զբոսաշրջությունն ու իրականացնել տարբեր ծրագրեր: Ռումին քաղաքապետերի պատվիրակությունը Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ տարածքային կառավարման և արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ ճանաչողական այցով նույն օրը մեկնել է Հայաստան: Սա ռումին քաղաքապետերի առաջին այցն է Հայաստան: Խմբի մեջ ընդգրկված են Պիտեշտի քաղաքապետ Թուդոր Պենդիուկը, Ֆոկշանի փոխքաղաքապետ Բոգդան Մատիշանը, Ռոմանի քաղաքապետ Լաուրենցիու Լեորեանուն, Գեռլայի քաղաքապետ Օվիդիու Դրագանը, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն և Ֆրումոասայի քաղաքապետ Տիբոր Ֆերենցը: Ռումին քաղաքապետերը Երևանում հանդիպումներ են ունենալու ՀՀ տարածքային կառավարման նախարարության ղեկավարության հետ, այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հաջորդ օրերին ուղևորություններ են կատարելու Տավուշի և Շիրակի մարզեր, ուր մարզային և Դիլիջանի ու Գյումրիի քաղաքային իշխանությունների հետ քննարկելու են հավանական կապերի հաստատման հնարավորությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |