Սերժ Սարգսյանը վստահ է` Հայաստանն ու Ռուսաստանը միշտ գործել են «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» սկզբունքով![]() 24 հոկտեմբերի 2011 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Պետական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունները մշտապես եղել են բարեկամության, անկեղծ հարգանքի և փոխադարձ աջակցության օրինակ: «2012 թվականին մենք կնշենք մեր երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Անցած տարի Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ մենք իրականացրեցինք շատ խորհրդանշական, բայց միևնույն ժամանակ բովանդակությամբ չափազանց խորը միջոցառում. բացեցինք ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հիշատակին նվիրված վերանորոգված հուշահամալիրը` Պատվո բլուրը: Այսօր էլ Հայաստանը և Ռուսաստանն իրականացնում են համատեղ մարտական հերթապահություն, միասին դիմակայում են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին»,- նշել է Հայաստանի նախագահը: Սարգսյանի խոսքով` Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերը, հայ-ռուսական կապիտալով համատեղ ձեռնարկությունների քանակը վաղուց անցել է հազարի սահմանը, երկու երկրները համատեղ իրականացնում են մեծ փոխաշահավետ ներդրումային նախագծեր էներգետիկայի, տրանսպորտի, կապի ոլորտներում. «Զարգացնելով հարաբերություններն այս կամ այն ուղղությամբ` Հայաստանը և Ռուսաստանը միշտ առաջնորդվում են «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» սկզբունքով: Վստահ եմ, որ այսպիսի մոտեցումը թույլ կտա համաձայնեցված և հավաքական կերպով դիմակայել նոր մարտահրավերների ողջ շարքին»: Նախագահը հավելել է նաև, որ Հայաստանը միշտ առաջնորդվել է հարաբերությունների զարգացման և կարգավորման սկզբունքով` առանց իր գործընկերներին վնասելու: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |