Սերժ Սարգսյան. Ես լավատես եմ և հավատում եմ, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամությունը շարունակվելու է![]() 24 հոկտեմբերի 2011 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ մեր օրերում անվտանգության և զարգացման փոխկապակցվածությունը ոչ այլընտրանքային բանաձև է, և հենց փոխհարաբերությունների կարգավորման միջոցով է Հայաստանը տեսնում Հարավային Կովկասի վերածումը համագործակցության և բարգավաճման տարածաշրջանի: «Հենց այս դիրքորոշումից ելնելով` մենք նախաձեռնեցինք 2008թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` որպես առաջին քայլ առաջարկելով առանց նախապայմանների: Հայաստանն այսօր էլ հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք նշվել են այդ գործընթացի նախաձեռնման ընթացքում: Գործընթաց, որն այսօր մյուս կողմից պահանջում է քաղաքական կամքի դրսևորում` միջազգային-իրավարար պարտավորությունները կյանքի կոչելու համար»,- ասել է ՀՀ նախագահը: Սարգսյանը հավելել է, որ ինքը լավատես է և հավատում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիանալի ապագա ունեն, և որ այդ ապագան ստեղծվում է այսօր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |