Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզները ձմռանը կջեռուցվեն24 հոկտեմբերի 2011 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ավագանին հոկտեմբերի 24-ին գումարված 6-րդ նստաշրջանի 2–րդ նիստում հավանության է արժանացրել Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, համաձայն որի միջոցներ են հատկացվել` Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում շախմատ առարկայի դասավանդման հետ կապված: Ավագանու մեկ այլ որոշմամբ բյուջեից միջոցներ են հատկացվել նաև Երևանի 7 վարչական շրջաններում անասնաբուժական ծառայությունների գնման համար, ինչպես նաև տնտեսված միջոցներից գումար է հատկացվել մայրաքաղաքում աշնանային ծառատունկի համար տնկանյութի ձեռքբերման նպատակով: Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի ենթակայության «Երքաղլույս» ՓԲԸ գործադիր մարմնի լիազորությունները կառավարող կազմակերպությանը տալու մասին որոշման նախագծին: Հիմնավորելով նման որոշման անհրաժեշտությունը` քաղաքապետարանի աշխատակազմի տնտեսագիտական վերլուծության, պլանավորման և մեթոդաբանության վարչության պետ Արմեն Արշակյանը նշել է, որ ընդունված որոշումը հնարավորություն կտա մրցակցային երկխոսության ընթացակարգով «Երքաղլույս» ՓԲԸ գործադիր մարմնի լիազորությունները հանձնել այնպիսի առևտրային կազմակերպության, որը տիրապետում է գործին և ընդունակ է զարգացնել, արդիականացնել, կառավարել, պահպանել և շահագործել Երևանի քաղաքային արտաքին լուսավորության համակարգը` սպասարկման գոտում ապահովելով առավել արդյունավետություն ու շահութաբերություն: Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել է նաև մայրաքաղաքում ընտանի կենդանիների հաշվառման և պահելու կարգը, որով կանոնակարգվում են նաև կենդանիների զբոսանքի և վաճառքի պայմանները: Ավագանին քվեարկությամբ հավանության է արժանացրել նաև գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին որոշումների նախագծին: Նիստի ավարտին Նոր Նորք վարչական շրջանում անհրաժեշտ կանգառասրահ տեղադրելու հարցի վերաբերյալ նշվել է, որ բարձրացված հարցը քննարկվել է աշխատակազմի տրանսպորտի վարչությունում և կարճ ժամկետում խնդրին լուծում կտրվի: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ջեռուցման հարցի հետ կապված` քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցներից 149-ը ջեռուցվում է: Մանկապարտեզներից 12-ում եղել են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք լուծման փուլում են և ձմռան շրջանում բոլոր մանկապարտեզները կջեռուցվեն, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |