Թուրքիայում երկրաշարժից հետո արդեն երկրորդ գիշերը մարդիկ անց են կացնում բաց երկնքի տակ25 հոկտեմբերի 2011 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելյան շրջաններում, որտեղ հոկտեմբերի 23-ին հզոր երկրաշարժ տեղի ունեցավ, հազարավոր մարդիկ երկրորդ գիշերն են անցկացրել բաց երկնքի տակ, սառը եղանակի պայմաններում: Փրկարարները շարունակում են մարդկանց որոնումները: Թուրքիայի վարչապետի տեղակալ Բյուլենտ Առինչը հայտարարել է, որ 7,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցման արդյունքում զոհվել է 279 մարդ, 1300 մարդ վնասվածք է ստացել, հիմնականում Վան և Էրկիս քաղաքներում: Բազում մարդիկ անհայտ կորած են համարվում և զոհերի թիվը կաճի: Ամենից շատ տուժել է Էրկիս քաղաքը 75 հազար բնակչությամբ, որտեղ փլուզվել է 820 շենք: Շենքերի մեծ մասը բազմաբնակարան տներ էին: Ըստ փրկարարների, փլատակների տակ մնացած մարդկանց ողջ մնալու շանսերը նվազում են: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի տվյալներով, երկրաշարժի գոտում փլուզվել է 970 շենք: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվածների քանակը հասնում է 300, սակայն, ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել 500-1000 զոհվածների մասին: Մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը օգնություն են առաջարկել թուրքական իշխանություններին, սակայն Իսրայելի օգնությունից Անկարան հրաժարվել է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |