Հրանտ Բագրատյանը ներկայացրել է հակաճգնաժամային միջոցների իր թոփ տասնյակը25 հոկտեմբերի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մամլո ասուլիսում ներկայացրել է հակաճգնաժամային միջոցների իր թոփ տասնյակը: Նա հավելել է, որ ամբողջական ցուցակը կներկայացվի ՀԱԿ հոկտեմբերի 28-ի հանրահավաքում: Ըստ նրա, առաջին հերթին հարկավոր է «ստերիլացնել» արտաքին օգնությունը, որը կազմում է 2-3 մլրդ դոլար և արհեստականորեն պահապնում է դրամի փոխարժեքը: Երկրորդ միջոցը, ըստ նրա տոկոսադրույքների նվազումն է 15 տոկոսից մինչև 4-5 տոկոս և դրանց հատկացումը բնակչությանը, ոչ թե օլիգարխներին: «Երրորդը, չի կարելի թույլ տալ, որ դրամն արժեվորվի: Բացի այդ, հարկավոր է անցնել հարկման պրոգրեսիվ համակարգի, որպեսզի բանկային ոլորտը նույնպիսի հարկեր վճարի, որքան մյուս ոլորտները»,-հայտարարել է նա: Հինգերորդ կետով, նախկին վարչապետն առաջարկում է վաճառել հանքերը: Վեցերորդ ու յոթերորդ կետերը նախատեսում են կոնսոլիդացնել հանրապետության բյուջեն, արգելել բյուջետային երաշխիքների տրամադրումը կառավարության և անձամբ վարչապետի կողմից: Բագրատյանը նաև կոչ է արել արգելել վատ վարկերի դուրսգրումը: ՀԱԿ ներկայացուցիչը անհրաժեշտ է համարում նաև մենաշնորհների կանոնակարգումն ու տեղեկատվության տրամադրումը ազգային պահուստների մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |