Հենրիխ Մխիթարյան. Սա ֆուտբոլ է, և լինում է շրջան, երբ ինչ-որ բան չի ստացվում

Հենրիխ Մխիթարյան. Սա ֆուտբոլ է, և լինում է շրջան, երբ ինչ-որ բան չի ստացվում

PanARMENIAN.Net - «Ցանկացած թիմի մոտ լինում են անկումներ։ Հավանաբար մենք ինչ-որ փոսի մեջ ենք ընկել, բայց ես համոզված եմ, որ մենք շուտով կհաղթահարենք դա և ամեն ինչ լավ կլինի։ Սա ֆուտբոլ է, և այնպիսի շրջան է լինում, երբ ինչ-որ բան չի ստացվում կամ խաղն առաջ չի գնում։ Պետք է գլուխը բարձր պահել և առաջ նայել»,- Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խոսքերը հաղորդում է championat.com-ը։

Ուկրաինայի առաջնության վերջին խաղում «Շախտյորը» 1։2 հաշվով զիջել է «Մետալիստին», միակ գոլը խփել է Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստն ասել է, որ յուրաքանչյուր խաղում լինում է աչքի ընկնելու թեկուզ մեկ հնարավորություն, բայց միշտ չէ, որ ստացվում է գոլ խփել։

«Կարծում եմ, որ «Մետալիստի» հետ խաղում մենք արժանի չէինք պարտության։ Եզրափակիչ 30 րոպեին մենք ունեցանք 5 իրական գոլային պահեր։ Ցավոք սրտի, սա առաջին անգամը չէ, երբ մենք չենք կարողանում իրացնել 5 գոլային պահից թեկուզ մեկը։ Այդ խնդիրը պետք է լուծել»,- ասել է նա։

Մխիթարյանը նշել է, որ «Շախտյորը» կարողանում է ֆուտբոլ խաղալ և հաղթել, և նշանակություն չունի՝ դա կլինի սեփական հարկի տակ, թե արտագնա խաղերում։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---