Սերգեյ Փարաջանովի աշխատանքները ցուցադրվեցին Սան Պաուլոյում

Սերգեյ  Փարաջանովի աշխատանքները ցուցադրվեցին Սան  Պաուլոյում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Սան Պաուլոյի 35-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կիրառական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ցուցահանդեսին մասնակցել են Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, նահանգային և քաղաքային կառավարության անդամներ, մտավորականներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Կինոփառատոնում ցուցադրվել են Փարաջանովի հեղինակած ժապավենները, ինչպես նաև նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր:

Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվել են հայ լուսանկարիչ, Երևանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` Հայաստանի մասին պատմող լուսանկարները:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է բրազիլական մամուլով և հեռուստատեսությամբ, որոնք աշխարհահռչակ կինոգործչի աշխատանքների ցուցադրումը գնահատել են որպես Սան Պաուլոյի մշակութային կյանքի հոկտեմբեր ամսվա ամենակարևոր միջոցառումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---