Դավիթ Կարապետյան. Պաշտպանության փոխնախարարների միջև հակասություններ չկան![]() 25 հոկտեմբերի 2011 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց, պաշտպանության փոխնախարարների միջև հակասություններ են առաջացել, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: «Երկու փոխնախարարների վերջին օրերի հայտարարությունների և գործողությունների մեջ հակադրություններ գտնելու փորձերը խոսում են այն մասին, որ այդ հայտարարությունները ընկալվել և մեկնաբանվել են սուբյեկտիվ տարբեր ձևերով և միտումնավոր շահարկվում են»,- նշել է նա: Խոսելով հասարակական տարբեր խմբերի կողմից բանակի վերաբերյալ քննարկումների ծավալմանը և պաշտպանական գերատեսչության թափանցիկության և հաշվետվողականության պահանջին, մամուլի քարտուղարը հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում բանակում առկա խնդիրները հասարակության աջակցությամբ կարգավորելու քաղաքացիական առողջ նախաձեռնությունները և գոյություն ունեցող անվտանգային միջավայրին համահունչ փորձագիտական առաջարկությունները: «Սակայն նախարարությունը միաժամանակ անհանդուրժող է բոլոր այն քայքայիչ ու մերկապարանոց գործողությունների հանդեպ, որոնք բանակի խնդիրները շահարկում են` դարձնելով այն ինքնահաստատման և ֆինանսական ապահովության աղբյուր»,- շեշտել է Կարապետյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |