Ucom-ն արդեն հասանելի է Շենգավիթում![]() 25 հոկտեմբերի 2011 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը մեկնարկում է ծառայությունների մատուցումը Երևանի Շենգավիթ համայնքում, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։ Շենգավիթ համայնքի բոլոր բնակիչները արդեն կարող են այցելել Ucom ընկերության սպասարկման կենտրոններ և բաժանորդագրվել ընկերության ծառայություններին: Ներտնային միացումները կսկսվեն նոյեմբերի 15-ից: Ucom ընկերության ծառայությունները արդեն հասանելի են Կենտրոն, Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր Նորք համայնքներում: Հաջորդ համայնքը, որը կմիացվի Ucom ցանցին, Աջափնյակն է. այստեղ պլանավորվում է ավարտին հասցնել համակցման աշխատանքները նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |