Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը ցանկանում է քաղաքական և հասարակական ճակատ ստեղծել Սարգսյանի ռեժիմի դեմ![]() PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երկրում ժողովրդավարությունը վերականգնելու համար այլ ելք չի տեսնում բացի Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ համազգային բողոք կազմակերպելուց։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ hամակարգող Լևոն Զուրաբյանը։ «Կոնգրեսի գլխավոր խնդիրը դառնում է քաղաքական և հասարակական ուժերի մոբիլիզացումը, Սարգսյանի ռեժիմի դեմ քաղաքական ու հասարակական ճակատի ստեղծումը, այդ ռեժիմի ներքին և արտաքին քաղաքական մեկուսացումը»,- ասել է Զուրաբյանը։ Նա հայտարարել է, որ ՀԱԿ պլանները ներկայացվելու են հոկտեմբերի 28-ին հանրահավաքի ժամանակ և կոչ արել բոլորին մասնակցել դրան։ Անդրադառնալով շուրջօրյա նստացույցերը վերականգնելու հնարավորությանը՝ Զուրաբյանը չի բացառել դա, բայց նշել է, որ անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել նման ակցիաները սկսելու ժամանակը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |