Հայաստանն ու Ռուսաստանը կարևորում են հայ համայնքի դերը երկկողմանի կապերի ամրապնդման գործում25 հոկտեմբերի 2011 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին` ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ բարձր պաշտոնում գործունեության մեջ: ՌԴ խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ ՀՀ նախագահի հանդիպումների ժամանակ կողմերը նշել են, որ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը ՌԴ բավականին արդյունավետ է ընթանում. ստորագրվել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք փաստաթղթեր: Զրուցակիցների խոսքով, դրանք նոր հեռանկարներ են բացում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Նշվել է, որ երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար ոլորտներում բարձր մակարդակի սերտ հարաբերություններն ու համագործակցությունը միանգամայն համահունչ են հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ոգուն: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ խորհրդարանի երկու պալատների միջև համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովին և նրա համանախագահներին, այդ թվում` հանդիպմանը ներկա Նիկոլայ Ռիժկովին, արդյունավետ գործունեության ու հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ներդրման համար: Հանդիպման ժամանակ երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ զարգացող փոխգործակցության համատեքստում կարևորվել է նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջտարածաշրջանային համագործակցության զարգացման մասին ևս` կարևորելով Հայաստանի մարզերի և ՌԴ վարչական սուբյեկտների միջև ընդլայնվող փոխգործակցությունը: Հանդիպման մասնակիցները նշել են, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ներուժը: Հանդիպումների ժամանակ կարևորվել է նաև Ռուսաստանի հայ համայնքի դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում: Պետական այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |