Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականն առջևում է 7,5 միավորով![]() 25 հոկտեմբերի 2011 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Իզմիթում (Թուրքիա) պատանի շախմատիստները երեկոյան օրվա երկրորդ պարտիան կանցկացնեն Համաշխարհային օլիմպիադայում: Օլիմպիադայի գործող չեմպիոններ հայ շախմատիստները խաղում են Հնդկաստանի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը երկու մրցափուլերից հետո 7,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Հնդկաստանը 7 միավորով երկրորդ տեղում է: Երրորդ մրցափուլում Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Հարությունյանը 1 և 3 տախտակների վրա սպիտակ ֆիգուրներով կխաղան Սահայ Գրովերի և Շարդուլ Գագարեի հետ: Հովհաննես Գաբուզյանն ու Արման Միքայելյանը սև ֆիգուրներով կհանդիպեն Կոուշիկա Գիրիշայի և Դ’ցունհա Վիանի Անտոնիոյի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |