Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն մատնահետքեր հանձնել շենգենյան արտոնագիր ստանալու համար

Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն մատնահետքեր հանձնել շենգենյան արտոնագիր ստանալու համար

PanARMENIAN.Net - Հայաստանում ներդրվել է շենգենյան գոտում կարճաժամկետ արտոնագրեր ստանալու նոր տեղեկատվական համակարգ: «Նոր համակարգը կոչված է նվազեցնելու սահմանի անօրինական հատման հնարավորությունը, ինչպես նաև բարձրացնելու սահմանների անվտանգությունը»,- Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը փորձնական նախագծի շնորհանդեսի ժամանակ հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը:

Համակարգն իր մեջ ներառելու է քաղաքացիների կենսաբանական տվյալները, այն է` մատնահետքերն ու լուսանկարը: Միասնական տեղեկատվական համակարգը թույլ կտա Շենգենի ողջ գոտու տարածքում հետևել և կանխել սահմանի անօրինական հատումը:

Մատնահետքերը չեն վերցնելու միայն 12 տարեկանից ցածր երեխաներից և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիներից: Նախագծի ներդրման ավարտը ծրագրված է 2012թ. մայիսին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---