Վերակառուցվում է ԼՂՀ Բերձոր քաղաքի ջրամատակարարման համակարգը

Վերակառուցվում է ԼՂՀ Բերձոր քաղաքի ջրամատակարարման համակարգը

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ Քաշաթաղի շրջանում երկու փուլով վերակառուցում է Բերձոր քաղաքի 1960-ական թվականներին կառուցված ջրամատակարարման համակարգը: Հիմնադրամից հայտնում են, որ ծրագրի առաջին փուլն ավարտված է. վերանորոգվել և վերակառուցվել է Բերձոր քաղաքի ջրամատակարարման համակարգը սնուցող պոմպակայանը, նորացվել են 6 խորքային պոմպերը և քաղաքը սնուցող 2 գերհզոր պոմպը: Ֆինանսավորումը` «Հեռուստամարաթոն 2010»։

Բերձոր քաղաքում ապրում է 2200 բնակիչ, ովքեր ունեն խմելու ջրի խնդիր: Այս նպատակով hիմնադրամը ամբողջությամբ վերակառուցում է Բերձոր քաղաքի ջրամատակարարման համակարգը: Առջևում ծրագրի երկրորդ փուլն է, որով նախատեսվում է վերակառուցել 1115մ երկարությամբ ճնշումային խողովակաշարը և կառուցել մոտ 27կմ երկարությամբ նոր ներքին բաշխման ցանց: Քաղաքի ջրամատակարարման համակարգի վերանորոգումը կլուծի ջրի զգալի կորստի հարցը և բերձորցուն կապահովի կանոնավոր ու շուրջօրյա ջրամատակարարմամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---