Ռուբեն Աղուզումցյան. Թուրքիայի երկրաշարժից հետո Հայաստանում առանձնակի խուճապ չեղավ![]() 25 հոկտեմբերի 2011 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանում մարդկանց շրջանում առանձնակի խուճապ չարձանագրվեց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հոգեբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Աղուզումցյանը: Նա նշել է, որ երկրաշարժից հետո, նման աղետ անցյալում վերապրած մարդկանց հարկավոր է հատուկ ուշադրություն: Ըստ նրա, նման մարդիկ 15 օր ապատիայի մեջ են գտնվում: «Նման իրավիճակներում փորձագետներին բարդ է աշխատել մարդկանց հետ, քանի որ նրանք ինքնամփոփ են դառնում»,-ասել է նա: Ինչպես նշել է փորձագետը, այդ վիճակից ձերբազատվելու համար կարևոր է հասնել նրան, որ մարդիկ շփվեն՝ դա կօգնի նրանց ձերբազատվել իրենց վախերից: Հոկտեմբերի 23-ին ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ զոհվել է 500-1000 մարդ: Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Թուրքիային իրենց աջակցությունն են առաջարկել նաև Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեյցարիան, Հայաստանն ու Հունաստանը, ինչպես նաև Իսրայելը, որի հետ հարաբերությունները վատթարացել են 2010թ. «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպից հետո: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |