Բուխարեստում ներկայացրեցին գիրք՝ նվիրված Փարաջանովին, Կուստուրիցային և Տարկովսկուն25 հոկտեմբերի 2011 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Բուխարեստի կենտրոնական գրախանութներից մեկում ներկայացվեց կինոքննադատ և բանաստեղծուհի Ելենա Դուլգերուի «Դրախտի աստիճանները կինոյում. Կուստուրիցա, Տարկովսկի և Փարաջանով» գիրքը, ինչպես նաև բանաստեղծությունների վերջին ժողովածուն: Միջոցառմանը ներկա էին կինո և գրաքննադատներ, կինոգործիչներ, արվեստագետներ, մշակութային մամուլի լրագրողներ, ինչպես նաև Բուխարեստի հայ և ռուս համայնքների ներկայացուցիչներ: Հեղինակին ուղղված շնորհավորական խոսքերով և 20-րդ դարավերջի համաշխարհային կինոյի ու մտքի վրա խոր հետք թողած այդ խոշոր անհատների գնահատումով երեկոն բացեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, որին հետևեց Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի խոսքը: Միջոցառմանը ելույթ ունեցան նաև հայտնի կինոքննադատ, դոկտոր պրեֆեսոր Մանուելա Չեռնատը և բանաստեղծուհի Լիլիանա Ուրսուն, որոնք հեղինակել էին Դուլգերուի զույգ գործերի նախաբանները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |