Հայաստանի և Չեխիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արժեն 2000-4000 դրամ![]() ![]() PanARMENIAN.Net - Վաճառքում են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի` Հայաստանի և Չեխիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերը: Արևմտյան տրիբունայում տոմսերի արժեքը կազմում է 4000 դրամ, արևելյան տրիբունայում` 3000 դրամ, իսկ հարավային և հյուսիսային տրիբունաներում` 2000 դրամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: Հայաստան-Չեխիա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նոյեմբերի 11-ին` երևանյան ժամանակով 17:00-ին:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |