Հայաստանն ու Եվրամիությունը կքննարկեն արդարադատությանն ու քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր

Հայաստանն ու Եվրամիությունը կքննարկեն արդարադատությանն ու քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Հայաստանի արտգործնախարարությունում անցկացվելու է Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, նիստի ընթացքում քննարկումներ են ընթանալու ապագա համաձայնագրի հիմնական նպատակների, քաղաքական երկխոսության և արդարադատության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է հայկական կողմից գլխավոր բանակցող,ՀՀ ԱԳՆ տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ բանակցային թիմը` եվրոպական կողմից գլխավոր բանակցող, ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստի ավարտին տեղի է ունենալու ՀՀ ԱԳՆ տեղակալ Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդի համատեղ մամլո ասուլիսը:

 Ուշագրավ
---