ԱՄՆ-ն կշարունակի ՌԴ հետ հարաբերությունների «վերբեռնումը», չնայած տարաձայնություններին որոշ հարցերում26 հոկտեմբերի 2011 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կշարունակի ՌԴ հետ հարաբերությունների վերբեռնումը, չնայած տարաձայնություններին որոշ հարցերում, հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Երեքշաբթի օրը ԱՄՆ պետական հիերարխիայի երրորդ դեմքը` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները կտրուկ է արտահայտվել Ռուսաստանում իրադրության զարգացման մասին և հերթական անգամ Բարաք Օբամայի վարչակազմից պահանջել դադարեցնել «վերբեռնումը» ու ՌԴ առնչությամբ ավելի կոշտ ուղով շարժվել: Մասնավորապես, Բոները հայտնել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի «օկուպացման» անթույլատրելիության մասին: «Մենք Ռուսաստանի հետ մշտապես երկխոսության մեջ ենք բոլոր մակարդակներում և բոլոր հարցերի շուրջ, այդ թվում` Վրաստանի: Մենք արդեն հայտարարել ենք, որ օժանդակում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և բոլորովին անկեղծ ենք ՌԴ հետ այդ հարցում: Այստեղ մեր միջև որոշակի տարաձայնություններ կան, սակայն մենք վերաբեռնավորում ենք հարաբերությունները և համագործակցելու ենք Ռուսաստանի հետ բոլոր հարցերում, որոնցում հնարավոր է, և կշարունակենք քննարկել բոլոր հարցերը, այդ թվում այն հարցերը, որոնցում փոխզիջման չենք գնում »,- ասել է Վիկտորիա Նուլանդը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում: Պատասխանելով լրագրողների հարցերին` Նուլանդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ համագործակցում է ՌԴ հետ Իրանի առնչությամբ: «Մենք շարունակում ենք այն միջոցների երկկողմ քննարկումը, որոնք մենք կարող ենք կիրառել Իրանի նկատմամբ»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |