Ամերիկյան կոնգրեսականները հաստատել են իրենց հավատարմությունը հայկական հարցի արդարացի լուծմանը26 հոկտեմբերի 2011 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Կապիտոլիումում տեղի է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների ժողովը՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին։ Ոչ պաշտոնական ժողովին մասնակցել են 18 կոնգրեսականներ, ինչպես նաև ԱՄՆ հայկական համայնքի, Ամերկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչներ։ Ինչպես նշել է այդ առիթով ANCA նախագահ Քեն Խաչիկյանը, հայկական համայնքը ողջունել է այդ միջոցառմանը հայ կոնգրեսականների ակտիվ մասնակցությունը, հաղորդում է ANCA-ն։ Ժողովն ուղեկցվել է հանդիսավոր ընթրիքով, որը բացել է ժողովի նախագահ Ֆրենք Փալոունը։ Այնուհետև տեղի է ունեցել կոնգրեսականներ Հովարդ Բերմանին և Ադամ Շիֆին Մխիթար Գոշի շքանշաններ հանձնելու արարողությունը՝ հայկական հարցի առաջխաղացման մեջ ունեցած ավանդի, մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։ Դրա հետ կապված՝ կոնգրեսականները հաստատել են իրենց հավատարմությունը հայկական հարցի արդարացի լուծմանը հասնելու գործում։ «Ես շնորհակալ եմ ԱՄՆ հայկական համայնքին ջերմ վերաբերմունքի և աջակցության համար»,- նշել է Ադամ Շիֆը։ Հովարդ Բերմանը նշել է, որ միշտ բարձր է գնահատել հայերի հետ հարաբերությունները։ Երեկոյին մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |