Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանը 4։0 չոր հաշվով հաղթեց Վրաստանին

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանը 4։0 չոր հաշվով հաղթեց Վրաստանին

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականը համաշխարհային պատանեկան օլիմպիադիայի 4-րդ տուրում հանդիպել է Վրաստանի հավաքականի հետ։ Հայ շախմատիստները, որոնք 2010-ին դարձել են օլիմպիադայի հաղթող, 10,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Վրաստանը Հայաստանից ետ էր 0,5 միավորով։

Առաջինն իրենց պարտիաներն ավարտել են Հովհաննես Գաբուզյանը և Տիգրան Հարությունյանը, որոնք առանց դժվարության համապատասխանաբար հաղթել են Շալվա Նադիրաշվիլիիին և Գուգա Բուրդուլեին։ Զոհրակ Ապրեսյանը պարտության է մատնել Նինո Խոմերիկիին, իսկ Կարեն Գրիգորյանը՝ Իրակլի Բերաձեին։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը 4։0 հաղթել է Վրաստանին և 14,5 միավորով շարունակում է առաջատար մնալ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---