Վախճանվել է ՀԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար Անատոլի Մկրտչյանը26 հոկտեմբերի 2011 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոր վշտով հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին ծանր հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում վախճանվել է պետական անվանի գործիչ ու դիվանագետ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր պաշտոնաթող դեսպան Անատոլի Աշոտի Մկրտչյանը և ցավակցում հանգուցյալի հարազատներին: Անատոլի Մկրտչյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Անատոլի Մկրտչյանի թաղման հանձնաժողովը հայտնում է, որ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին ժամը 18-ին, Սայաթ-Նովա, 29, բն. 21 հասցեով: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, ժամը 12-ից – 14-ը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը ժամը 14-ին Երևանի քաղաքային գերեզմանոցի նոր պանթեոնում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |