Հայաստանն ու ԵՄ-ն պայմանավորվել են Ասոցացման համաձայնագրում հարկային հարցերի շուրջ![]() 26 հոկտեմբերի 2011 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու ԵՄ-ն պայմանավորվել են Ասոցացման համաձայնագրում հարկային ոլորտի վերաբերյալ առկա հարցերի շուրջ: Այդ մասին Երևանում հայտնել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում հայկական աշխատանքային խմբի ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ գլխավոր բանակցող Գունար Վիգանդի հետ համատեղ մամլո ասուլիսում, որով ամփոփվեցին բանակցությունների յոթերորդ լիագումար նիստի արդյունքները: Մնացականյանի խոսքով` հայկական իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը բանակցային գործընթացն արագացնելու համար: «Հայաստանը կարագացնի ներքաղաքական իրադրության բարեփոխումը»,- հայտնել է Մնացականյանը` հավելելով, որ ընդհանուր առմամբ ԵՄ հետ համաձայնեցված գլուխների թիվը հասել է 19-ի: Ինչպես նշել է Մնացականյանը, այս նիստի ընթացքում քննարկվել են նաև քաղաքական երկխոսությանը վերաբերող որոշ հարցեր:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |