Ֆրանկոֆոն ընտանիքի վեհաժողովին Հայաստանն ակնկալում է ստանալ լիիրավ անդամի կարգավիճակ 26 հոկտեմբերի 2011 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխավոր Վեհաժողովի տարեկան նիստին և ողջունել միջոցառմանը ներկա 50 երկրից ժամանած ավելի քան 350 պատվիրակներին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից։ Ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեին` հայ ժողովրդի և Երևանի մասին իր ելույթում հնչեցրած ջերմ խոսքերի համար` նշելով, որ հաճելի է այսքան երկրների պատվիրակների միասին տեսնել Երևանում: «Վերջին շաբաթները Հայաստանի համար դարձան իսկական ֆրանսիական ամիս: Ֆրանսիայի նախագահի բացառիկ պետական այցը Հայաստան նշանավորվեց մեր հարաբերությունների նոր բարձրագույն փուլով։ Այդ այցն իր բովանդակությամբ էլ ավելի ամրապնդեց մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունը»,- նշեց նախագահը։ Հայաստանը երեք տարի առաջ դարձավ ֆրանկոֆոն ընտանիքի մաս` Կազմակերպության ասոցացված անդամ։ Ըստ Սերժ Սարգսյանի` Հայաստանը գալիք գագաթաժողովին ակնկալում է ստանալ արդեն լիիրավ անդամի կարգավիճակ: «Հայաստանն առաջատարներից մեկն է Ֆրանկոֆոնիայի օրերին կազմակերպված միջոցառումների թվով, որոնք անցկացվում են ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մեր հանրապետության մնացած տարածքներում: Համագործակցության շրջանակներում այսօրվա դրությամբ Ֆրանսիայի հետ հաստատվել են շուրջ երեսուն ուղղակի կապեր` չհաշված Ֆրանկոֆոնիայի մնացած երկրները: Այդ շփումն ու կապերն ինքնին տեղական ինքնակառավարման մարմինների մի յուրահատուկ ասամբլեա է»,- ավելացրեց նախագահը և կրկին ողջունեց ու շնորհակալություն հայտնեց` Երևանը Գլխավոր ասամբլեայի անցկացնելու վայր ընտրելու կապակցությամբ։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |