Լեզվաբան ուսանողներին ներկայացրել են ժամանակակից աստղագիտության թեժ թեմաները

Լեզվաբան ուսանողներին ներկայացրել են ժամանակակից աստղագիտության թեժ թեմաները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի է ունեցել «Ժամանակակից աստղագիտության թեժ թեմաները» խորագրով սեմինար, որի ընթացքում ուսանողներին ներկայացվել են տեղեկություններ տիեզերական սանդղակների, աստղագիտական գործիքների, տիեզերական դիտակների, բազմաալիքային աստղագիտության, վիրտուալ աստղադիտարանների, Արեգակնային համակարգի, տիեզերաբանության, արտարեգակնային մոլորակների, արտաերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագրերի, պատմա-աստղագիտական հարցերի, ինչպես նաև գիտության մեջ միջազգային համագործակցության մասին: Այս մասին հայտնում են Հայկական Աստղագիտական ընկերությունից։

Սեմինարը կազմակերպել էր ԵՊԼՀ ուսանողական խորհրդի կազմում գործող ուսանողական գիտական ընկերությունը: Սեմինարից հետո 30 հոգուց բաղկացած ուսանողական խումբը մեկնել է Բյուրականի աստղադիտարան և այցելել խոշորագույն` 2.6մ հայելիով աստղադիտակ, որտեղ ծանոթացել է դիտակի կառուցվածքին և աշխատանքին, ինչպես նաև նրանով իրականացվող գիտական ծրագրերին: ԵՊԼՀ ուսանողական գիտական ընկերությունը նախատեսում է անցկացնել նմանատիպ միջոցառումների շարք:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---