Կառավարության առջև բողոքի պառկած ակցիա է անցնում՝ «Արյունոտ 10-ամյակ. հոկտեմբերի 27-ից մարտի 1» ցուցապաստառով

Կառավարության առջև բողոքի պառկած ակցիա է անցնում՝ «Արյունոտ 10-ամյակ. հոկտեմբերի 27-ից մարտի 1» ցուցապաստառով

PanARMENIAN.Net - Կառավարության շենքի առջև միանձնյա բողոքի պառկած ակցիա է անցնում: Անմիջապես փողոցում պառկել է «Արյունոտ 10-ամյակ. հոկտեմբերի 27-ից մարտի 1» ցուցապաստառով ՀԱԿ կողմնակից Վարդգես Գասպարին:

Նա հրաժարվել է պարզաբանումներ տալ՝ ասելով, որ ամեն ինչ ասված է ցուցապաստառում:

Հարկ է նշել, որ կառավարության նախորդ նիստից առաջ տեղի ունեցավ մի միջադեպ, երբ բողոքողներից մեկը «սրիկա» անվանեց ոստիկանապետին: Ոստիկանները հորդորեցին նրան վիրավորանքների չանցնել, սակայն նա չանսաց հորդորներին: Արդյունքում նրան բերման ենթարկեցին ոստիկանության բաժանմունք:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---