Ոստիկանապետը հայտարարել է, որ Հայաստանում անառողջ հասարակություն է ձևավորվում

Ոստիկանապետը հայտարարել է, որ Հայաստանում անառողջ հասարակություն է ձևավորվում

PanARMENIAN.Net - Լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանապեստ Ալիկ Սարգսյանը հաստատել է, որ բողոքի ակցիայի մասնակիցներին շենքին մոտենալու արգելքը իրականացվում է իր հրամանի հիման վրա:

Հայաստանի կառավարության շենքի առջև ոստիակնները արգելապատնեշ են ստեղծել, փակելով գրեթե բոլոր մուտքերը շենք, պատրաստվելով բողոքի հերթական ակցիաների:

Ոստիկանապետն իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն անմարդկային են պահում իրենց և շենքից դուրս եկող ցանկացած պաշտոնյաի հասցեին անպարկեշտ արտահայտություններ են հնչեցնում:

Հիշեցնենք, որ նախորդ նիստից առաջ տեղի ունեցավ մի միջադեպ, երբ բողոքողներից մեկը «սրիկա» անվանեց ոստիկանապետին: Ալիկ Սարգսյանն ընդգծեց, որ ոստիկանության գործողությունները չեն հակսում օրենսդրությանը և ուղղված են հասարակական կարգի պահպանմանը»:

«Ես դա արեցի իրենց իսկ անվտանգության համար, հակառակ դեպքում գործը կհասներ համապատասխան միջոցների կիրառմանը օրենքի շրջանակներում»,-ասել է ոստիկանապետը: Նա հայտարարել է, որ խորապես համոզված է, որ «այդ մարդկանց օգնություն է հարկավոր, քանի որ Հայաստանում ձևավորվում է անառողջ հասարակություն»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---