ՀՀ-ում քաղաքացիական հասարակությունը չի զարգանում, քանի որ մարդիկ անտարբեր են քաղաքական գործընթացների հանդեպ![]() 27 հոկտեմբերի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պաշտոնական հանդիպումը ՌԴ Հանրային պալատի պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ կողմերը մասնավորապես անդրադարձել են քաղաքացիական հասարակության զարգացմանն առնչվող հարցերին: Զեկույցով հանդես է եկել Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, որը նշել է, որ կառուցվածքային առումով Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտները բավականին կայացած են, սակայն ֆունկցիոնալ առումով, դեռ շատ տեղ կա աշխատելու, հատկապես, սոցիալան գործընթացների վրա ազդելու առումով: Ըստ նրա, քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին երկրում որոշակի դժվարություններ կան՝ մասնավորապես, կան կարծրատիպեր, որոնք դեռ հաղթահարել է պետք: Անդրադառնալով ՈԿԿ-ների ֆինանսական գործունեությանը՝ Հովհաննիսյանն ասել է, որ «այստեղ ևս կան որոշակի խնդիրներ»: Ըստ նրա, գրեթե անհնար է դրամաշնորհներ ստանալ պետական կառույցներից ու տեղական աղբյուրներից: Սակայն, նա նշել է նաև, որ ամենալուրջ խոչընդոտը անբարենպաստ սոցիալ-հոգեբանական վիճակն է, անտարբերությունը և իներտությունը հասարակական-քաղաքական գործընթացների հանդեպ, որոնք առկա են հայկական հանրության շերտերում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |