3 տարում Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը մտադիր է մոտ 30 ցուցահանդես կազմակերպել արտերկրում

3 տարում Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը մտադիր է մոտ 30 ցուցահանդես կազմակերպել արտերկրում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աննախադեպ ծրագիր է մշակել, որով նախատեսվում է մոտ 30 ցուցահանդես կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես լրագրողներին է հայտնել ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ցուցահանդեսներից յուրաքանչյուրը կներկայցնի Հայոց ցեղասպանության որևէ դրվագ: Դեմոյանը նշել է, որ Փարիզի քաղաքապետի հետ Երևան նրա այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նման ցուցահանդես կկազմակերպվի Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նա հայտնել է նաև, որ նման շարժական ցուցահնդես կանցնի նաև Ռուսաստանում՝ 2012թ.: Ըստ Դեմոյանի, ինստիտուտը այս պահի դրությամբ ինտենսիվ բանակցություններ է վարում սկանդինավյան երկրներում ցուցահանդեսներ կազմակերպելու շուրջ, ինչպես նաև «մտադիր է միջոցառումներ կազմակերպել Լիբանանում ու ԱՄՆ-ում»:

Արդեն պատրաստ են բոլոր լուսա- և տեսանյութերը, որոնք ընդգրկվելու են ցուցադրության մեջ»,-ասել է նա՝ հավելելով, որ կազմակերպիչներին մնում է միայն քաննարկել դրանց անցկացման կոնկրետ վայրերի հետ կապված հարցերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---