Հայաստանում տեղի կունենա հնագույն վիշապ քարակոթողներին նվիրված գիտաժողով

Հայաստանում տեղի կունենա հնագույն վիշապ քարակոթողներին նվիրված գիտաժողով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկում է գիտաժողով` նվիրված հնագույն, հանելուկային վիշապ քարակոթողներին: Առաջին անգամ գիտնականները կքննարկեն Հայաստանի հնագույն, ամենահանելուկային վիշապ քարակոթողների խնդիրները: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից։

Վիշապ քարակոթողները առանձնահատուկ կոթողներ են, հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային որոշ շրջաններում:

Գիտաժողովի ընթացքում գիտնականներն իրենց զեկուցումներով կներկայացնեն, թե ինչ են վիշապ քարակոթողները իրենցից ներկայացրել, ինչպիսի պաշտամունքների են նվիրված եղել, որ դարաշրջանների կերտվածքներ են և այլ հարցեր:

Գիտաժողովի կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ-ի Հնագիտության և ազգագրության ինստիտուտն է: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 29-ը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---