Վրաստանը մի քանի տարի անց կանդամակցի՞ ՆԱՏՕ-ին![]() PanARMENIAN.Net - Վրաստանը մի քանի տարի անց պատրաստ կլինի ՆԱՏՕ մտնելու համար, հայտարարել է Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետական նախարար Գեորգի Բարամիձեն, հաղորդում է GHN -ը։ Ինչպես նշել է Բարամիձեն լրագրողների հետ զրույցում, աշխատանքներ են տարվում, որպեսզի ժողովրդավարական և պաշտպանական ինստիտուտները հասնեն ՆԱՏՕ-ի չափանիշներին։ «Վրաստանն արդեն ունի բոլոր մեխանիզմները, որոնք կարևոր են ՆԱՏՕ մտնելու համար։ Մենք ունենք ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը, մենք ստացել են պլան, որը բավարար է նրա համար, որպեսզի մեր երկիրն իրականացնի այն բարեփոխումները, որոնք կարևոր են ՆԱՏՕ մտնելու համար»։ Ինչպես նշել է նախարարը, Վրաստանի համար գլխավորը դաշինք մտնելն է, մնացած հարցերը քաղաքական բնույթ են կրում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |