Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ27 հոկտեմբերի 2011 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողներին ներկայացրել է ընկերության գործունեության փորձը, կառավարման մշակույթը և կորպորատիվ պատասխանատվության հայեցակարգը: Հանդիպման ընթացքում նա խոսել էՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության թեմաների շուրջ և պատասխանել է ներկաների հարցերին: «Այսօր մենք ապրում ենք գիտելիքի էկոնոմիկայի գերակայության ժամանակարշրջանում: Տեխնոլոգիական առաջընթացի տեմպերն ու նշանակությունը գնալով ավելանում են: Իբրև Հայաստանի բջջային օպերատոր, մենք պետք է ներդրումներ կատարենք Հայաստանի բուհական համակարգում` մեր փորձն ու գիտելիքները ուսանողներին փոխանցելու ճանապարհով»,-ասաց Ռալֆ Յիրիկյանը: Նա մեկ անգամ ևս հավաստեց, թե որքան շատ է կազմակերպությունը կարևորում դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատակիների գործոնը` ընկերության գործունեության զարգացման և շուկայի առաջատարության հարցերում: Համալսարանի և ընկերության միջև համագործակցության նոր սկիզբ դրվեց ստորագրված փոխգործակցության հուշագրով: Ստորագրված հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը կընթանա հետևյալ հիմնական ուղղություններով` ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ընկերությունում, մասնագիտական առարկաների դասավանդման կազմակերպում` ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաև ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում: Փորձ ձեռք բերելու համար, բուհերն ընկերություն են ուղարկում իրենց լավագույն ուսանողներին, ովքեր հնարավորություն կստանան մասնագիտական-կիրառական գիտելիքներ ձեռք բերել հետևյալ ոլորտներում` իրավագիտություն, հաշվապահություն, մարքեթինգ և վաճառք, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բաժանորդների սպասարկում և այլն: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |